Ամենօրյա խոսք, մարտ 19

Ամենօրյա խոսք, մարտ 19

Artur Simonyan

19/03/2022 5:00AM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մարտ 19"

Մի առակ էլ ասեց նրանց, թե ոչ ոք մի նոր հանդերձի կարկատան հին հանդերձի վրա չի գցի. ապա թե ոչ, այն նորն էլ կպատռի, և հնի հետ չի միաբանվի այն կտորը, որ նորից է: Եվ ոչ ոք նոր գինին հին տիկիերի մեջ չի ածի. ապա թե ոչ, նոր գինին տիկերը կպատռի, ինքն էլ կթափվի, տկերն էլ կկորչեն: Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է ածել, և երկուսն էլ կպահվեն: Եվ ոչ ոք չկա, որ հինը խմի, շուտով նորը կամենա, որովհետև ասում է, թե հինն ավելի քաղցր է: Ղուկաս 5.36-39 Այս հրաշալի առակը մեզ սովորեցնում է, որ նորը ավելի մեծ զորություն ունի, քան հինը: Տերը տալիս է նոր, գերբնական օծություն, բայց մեր հին մարդը պետք է նորոգվի, որ կարողանա ընդունել նորը: Մենք պետք է հրաժարվենք մեր հին մտածելակերպից, բնավորությունից ու սովորություններից: Քրիստոնյա ծառայողներից մեկը` Լեսթեր Սամրալը, ասում էր. «Որտեղ արթնություն լինի, ես ցանկանում եմ լինել այնտեղ»: Այդ մարդը միշտ պատրաստ էր նորովի քայլելու առաջ: Լինում են ժամանակներ, երբ նոր զորություն է գալիս, բայց մարդն այնպես է վարժվել հնին, որ պարզապես չի կարողանում ընդունել նորը: Դա վերաբերում է թե՛ փառաբանությանը, թե՛ երկրպագությանը, թե՛ աղոթքին: Տարիքը նշանակություն չունի` ծերը կարող է լցվել նոր գինով, իսկ երիտասարդը` ոչ: Պողոս առաքյալն ասում էր` հինը մոռանալով` շարժվում եմ առաջ: Մեր կյանքում երբեք ոչ մի նոր բան չի կատարվի, եթե կառչենք հնից: Եկեք լցվենք Սուրբ Հոգու զորությամբ և նորոգվենք մտքով: Վերցնենք այն ամենը, ինչ Աստված պատրաստել է մեզ համար և շարժվենք առաջ: Ամե՛ն:

Listen "Ամենօրյա խոսք, մարտ 19"

More episodes of the podcast Artur Simonyan