Ամենօրյա խոսք, մայիսի 16

Ամենօրյա խոսք, մայիսի 16

Artur Simonyan

16/05/2022 5:48PM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մայիսի 16"

Փառք և պատիվ և խաղաղություն ամեն բարի գործողին, առաջ հրեային և հետո հույնին: Հռոմեացիներին 2.10 Յուրաքանչյուր մարդ իր կյանքում մեծ բաների հասնելու ձգտում ունի: Բոլորն էլ ինչ-որ չափով ցանկանում են հասնել փառքի ու պատվի: Երեխաներն ամեն բան անում են, որ գովասանքի արժանանան իրենց ծնողների կողմից, հասուն մարդիկ` պետությունից կամ հասարակությունից, ծերերը` իրենց զավակներից կամ թոռներից: Շատ անգամ միմյանց դեմ չարիք գործելով՝ մենք ուզում ենք ինչ-որ բանի հասնել, բայց ոչ մի բանի էլ չենք հասնի, որովհետև փառքի և պատվի հասնելու ճանապարհը բարի գործելն է: Բարություն արեք թե' տանը, թե' դրսում: Ամեն ժամանակ հիշե'ք բարի սամարացու առակը, և դուք էլ բարի եղեք: Նմանվե'ք Հիսուս Քրիստոսին, որովհետև Նա բարի էր: Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Listen "Ամենօրյա խոսք, մայիսի 16"

More episodes of the podcast Artur Simonyan