Ամենօրյա խոսք, մարտ 15

Ամենօրյա խոսք, մարտ 15

Artur Simonyan

15/03/2022 5:00AM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մարտ 15"

Դու ինձ ճանաչեցնում ես կյանքի ճանապարհը. Քո երեսի առջև ուրախությունների լիություն կա, և Քո աջ կողմը` քաղցրություններ հավիտյան: Սաղմոս 16.11 Մենք շատ մեկնաբանություններ ենք լսում կյանքի մասին և փորձում ենք հասկանալ, թե ինչ է կյանքը: Սուրբ գիրքն ասում է, որ միայն Աստված է ճանաչեցնում կյանքի ճանապարհը: Ապրելը մի բան է, կյանքի ճանապարհը հասկանալը` մեկ այլ բան: Կա մահվան ճանապարհ և կյանքի ճանապարհ: Եթե կանգնես կյանքի ճանապարհին, անպայման կհասնես այն հրաշալի ապագային, որ Աստված պատրաստել է քեզ համար: Երբ ցանկանում ես գնալ մի քաղաքից մյուսը, պետք է ընտրես ճիշտ ճանապարհը, այլապես քո ուզած տեղը չես հասնի: Սիրելինե՛ր, Աստված կարող է ձեզ ճանաչեցնել կյանքի ճանապարհը: Պարզապես վստահե՛ք և հետևե՛ք Նրան, որպեսզի չմոլորվեք: Ամե՛ն:

Listen "Ամենօրյա խոսք, մարտ 15"

More episodes of the podcast Artur Simonyan