Ամենօրյա խոսք, մայիսի 15

Ամենօրյա խոսք, մայիսի 15

Artur Simonyan

15/05/2022 5:47PM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մայիսի 15"

Եվ Աստված օրհնեց յոթերորդ օրը, և սրբեց նրան, որովհետև նրանում հանգստացավ Իր բոլոր գործերից: Ծննդոց 2.3 Օրենքը Աստծո ժողովրդին պատվիրում է պահել յոթերորդ օրը: Սա կարևոր պատվիրան է, որը մենք հաճախ անտեսում ենք: Շատ անգամ մենք չենք կարողանում պահել յոթերորդ օրը, որովհետև շտապում ենք աշխատանքի կամ ինչ-որ գործեր ունենք, որոնք ավելի ենք կարևորում, քան Աստծո պատվիրանը: Սակայն այդպես վարվելով՝ մենք շատ շուտ կհոգնենք և չենք կարող մեր գործերն առաջ տանել: Յոթերորդ օրը պատկանում է Աստծուն:  Դա պետք է լինի հանգստի, եկեղեցի գնալու, Աստծո հետ հաղորդակցվելու և վերականգնվելու օր: Այդ ժամանակ մեր կյանքում կտեսնենք Տիրոջ զորությունը և գերբնական օրհնությունները: Սատանան մարդուն անկման տանելուց առաջ նրանից գողանում է յոթերորդ օրը:  Կորցնելով այդ օրը՝ մարդը, իրականում, կորցնում է ամեն բան: Երբ նա հանգստի օր չի ունենում, մշտապես ապրում է ծառայության լծի տակ: Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսից դուրս գալուց հետո այլևս գերության մեջ չէր ապրում: Պատճառն այն էր, որ նրանք պահում էին յոթերորդ օրը: Կար ժամանակ, երբ ճորտությունն այնքան էլ վատ բան չէր: Մարդիկ գնում էին Հռոմ, ապրում լավ տներում, ուտում լավ կերակուր և ծառայում իրենց տանտիրոջը` խնամելով նրա երեխաներին կամ զբաղվելով տնային գործերով: Սակայն հրեաներին գործի չէին վերցնում, քանի որ նրանք յոթերորդ օրը չէին աշխատում: Ճիշտ է, նրանց կյանքը հեշտ չէր, բայց նրանք ճորտ չէին դառնում: Աստծո օրենքը մի մեծ ժողովրդի փրկում էր ճորտությունից: Սիրելինե'ր, եկեք սուրբ պահենք յոթերորդ օրը. վեց օր աշխատենք, իսկ յոթերորդ օրը տանք Տիրոջը: Եթե այդպես վարվենք, երբեք ճորտ չենք լինի, այլ միշտ բարձունքի վրա կապրենք: Ունեցե'ք հանգստի օր, ձեր ընտանիքի հետ գնացե'ք եկեղեցի և պաշտե'ք Տիրոջը, որպեսզի վերականգնված և սուրբ կյանք ունենաք: Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Listen "Ամենօրյա խոսք, մայիսի 15"

More episodes of the podcast Artur Simonyan