Ամենօրյա խոսք, մայիսի 21

Ամենօրյա խոսք, մայիսի 21

Artur Simonyan

21/05/2022 4:54PM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մայիսի 21"

Սրա համար թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, որ հնազանդվեք նրա ցանկություններին: Հռոմեացիներին 6.12 Մենք հիմա մահկանացու մարմին ունենք, բայց գիտենք, որ շուտով հոգևոր մարմին ենք ունենալու: Պողոս առաքյալն ասում է. «… թող մեղքը չթագավորի ձեր մահկանացու մարմնի մեջ, որ նրա ցանկություններին հնազանդվեք»: Իհարկե, մարմինն ուզում է մեղք գործել, որովհետև Երկնքի արքայությունը չի ժառանգելու: Աստծո Խոսքն ասում է, որ մարմինն ապականվելու և ոչնչանալու է, այդ պատճառով ուզում է այս կյանքում հաճույք վայելել: Բայց հոգին գիտի, որ հավիտենական կյանք կա, և մտածում է մեր փրկության մասին, որպեսզի հավիտյան չտանջվենք: Վերջին ժամանակների քրիստոնյան պետք է նորոգի իր միտքը, հոգևոր մտածելակերպ ունենա և հակառակվի մեղքին: Հրաշալի է, երբ մեղավոր մարմինը վերածվում է Սուրբ Հոգու տաճարի: Սիրելինե'ր, ձեր մարմնի մեջ Սուրբ Հոգու տաճար կառուցեք, հոգով առաջնորդվեք, և մարմնի ցանկությունները չեք կատարի: Հիշե'ք, որ այս կյանքը ժամանակավոր է: Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Listen "Ամենօրյա խոսք, մայիսի 21"

More episodes of the podcast Artur Simonyan