Ամենօրյա խոսք, մայիսի 20

Ամենօրյա խոսք, մայիսի 20

Artur Simonyan

20/05/2022 4:53PM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մայիսի 20"

Եվ հաստատ համոզված եմ սրան, թե Նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը: Փիլիպեցիներին 1.6 Պողոս առաքյալն ասում է, որ Աստված մինչև վերջ էլ կկատարի այն բարի գործը, որ մեր մեջ սկսեց: Այդ բարի գործը մեզ փրկելն ու նոր արարածներ դարձնելն էր: Փրկվելուց հետո մենք էլ մասնակից ենք լինում այն բարի գործին, որ Աստված կատարում է աշխարհում: Բոլորս էլ ուզում ենք հաջողության հասնել, տարբեր առիթներով միմյանց բարեմաղթանքներ հղելիս` միշտ ասում ենք. «Աստված գործերիդ հաջողություն տա»: Աստված, իրականում, կարող է համագործակցել մարդու հետ: Ավետարանում կարդում ենք, որ երբ Հիսուսը համբարձվեց երկինք, Սուրբ Հոգին եկավ և համագործակցում էր աշակերտների հետ: Սիրելինե'ր, այս վերջին ժամանակներում այնքան կարևոր է Աստծո հետ համագործակցելը: Շատ անգամ մարդիկ հաջողության են հասնում, բայց դրա հետ մեկտեղ տխրություն և տարբեր դժվարություններ են ունենում: Լիարժեք հաջողությունն այն է, երբ ունես ուրախություն, խաղաղություն, արդարություն: Դա լինում է այն ժամանակ, երբ Աստծո կամքն ենք կատարում, ոչ թե մեր երազանքներն ու ծրագրերը: Աստված մինչև վերջ համագործակցում է մեզ հետ և հաջողություն է տալիս: Ուրեմն, եկեք ոչ թե մեր շահը փնտրենք` մեզ և ուրիշներին խաբելով, թե Տիրոջ կամքն ենք կատարում, այլ, իրականում, Տիրոջ գործը կատարենք: Մտածե'ք, թե վերջին անգամ Աստված ձեզ ինչ է ասել կամ հանձնարարել, կատարե'ք Աստծո կամքը և մնացեք Աստծո կամքի մեջ՝ Հիսուս Քրիստոսի անունով: Ամե'ն:

Listen "Ամենօրյա խոսք, մայիսի 20"

More episodes of the podcast Artur Simonyan