Ամենօրյա խոսք, մայիսի 18

Ամենօրյա խոսք, մայիսի 18

Artur Simonyan

18/05/2022 4:51PM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մայիսի 18"

Եթե Իմ պատվիրանները պահեք, Իմ սիրո մեջ կկենաք, ինչպես Ես Իմ Հոր պատվիրանները պահեցի և կենում եմ Նրա սիրո մեջ: Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի: Հովհաննես 15.10,11 Եթե Աստծո պատվիրանները պահենք, Նրա սիրո մեջ կմնանք: Այդ ժամանակ ինչ էլ խնդրենք Աստծուց, կստանանք, և մեր ուրախությունը կատարյալ կլինի: Քրիստոսն այնպես ապրեց աշխարհում, որ մնաց Հոր սիրո մեջ, այլ խոսքերով ասած` Նրա սրտի մեջ: Նա կատարեց Հոր կամքը Այսօր աշխարհում այնքան ատելություն կա: Կյանքը բազմաթիվ խնդիրներ է բերում մեր առջև, որպեսզի մեզ հեռացնի այդ սիրուց և կենտրոնացնի մեր առօրյայի, զգացմունքների վրա: Սակայն Աստծո Խոսքն ասում է, որ մեր ուրախությունը կարող է կատարյալ լինել, եթե մենք մնանք Քրիստոսի սիրո մեջ, իսկ Քրիստոսը` մեր մեջ: Եկեք պահենք Աստծո պատվիրանները, մի կողմ թողնենք ատելությունը և ապրենք Քրիստոսի սիրո մեջ: Այդ ժամանակ Աստծո արքայության համար մեծ գործեր կարող ենք անել: Հիշե'ք՝ մենք փրկվել ենք, որպեսզի դառնանք Քրիստոսի նման: Թող Տիրոջ օրհնությունը ձեզ հետ լինի: Ամե'ն:

Listen "Ամենօրյա խոսք, մայիսի 18"

More episodes of the podcast Artur Simonyan