Ամենօրյա խոսք, մարտ 18

Ամենօրյա խոսք, մարտ 18

Artur Simonyan

18/03/2022 5:00AM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մարտ 18"

Եվ մի՛ կերպարանվենք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին և կատարյալը: Հռոմեացիների 12.2 Աշխարհն ունի կերպարանք, որը գայթակղիչ է և շատերին դուր է գալիս: Սակայն Աստծո Խոսքն ասում է. «Մի՛ կերպարանվենք այս աշխարհի կերպարանքով»: Աշխարհի կերպարանքը գայթակղիչ է մարմնի համար, բայց ոչ` հոգու: Մարդը բաղկացած է հոգի, շունչ, մարմնից: Եթե մենք առաջնորդվում ենք հոգով, մեր շունչն ու մարմինը համաձայնում են հոգու հետ: Այդ ժամանակ մեր մարմինը կարող է դառնալ Աստծո տաճար: Սակայն եթե առաջնորդվում ենք մարմնով, մեր շունչն ու հոգին պարզապես մնում են գերության մեջ և հնազանդվում մարմնին: Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում կոչ է անում, որ նորոգվենք մեր մտքի նորոգությամբ, որպեսզի քննենք, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին և կատարյալը: «Նորոգվել մտքի նորոգությամբ» նշանակում է վերապրել մտքի ռեֆորմացիա: Մենք երբեք չենք կարող նոր բաների հասնել կյանքում, մինչև չթողնենք հինը: Պողոս առաքյալն ասում էր` հետինը մոռանալով` շարժվում եմ առաջ, այսինքն` թողնում եմ հետին մտքերս և գնում առաջ: Սիրելինե՛ր, իմ այսօրվա կոչն է, որ կատարենք Աստծո կամքը և կատարյալ լինենք Քրիստոսի նման:

Listen "Ամենօրյա խոսք, մարտ 18"

More episodes of the podcast Artur Simonyan