Ամենօրյա խոսք, մայիսի 29

Ամենօրյա խոսք, մայիսի 29

Artur Simonyan

29/05/2022 5:00AM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մայիսի 29"

Ձեզ հալածողներին օրհնեցե'ք. օրհնեցե'ք և մի' անիծեք: Ուրախացողների հետ ուրախացե'ք, և լացողների հետ լացե'ք: Հռոմեացիներին 12.14,15 Մենք օրհնված կյանք ենք ունենում, երբ պահում ենք Տիրոջ պատվիրանները: Անցել են այն ժամանակները, երբ ասվում էր` աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ: Քրիստոսը մեզ նոր պատվիրան տվեց. «Ձեզ հալածողներին օրհնեցե'ք. օրհնեցե'ք և մի' անիծեք»: Սիրելինե'ր, ի՞նչ օգուտ, եթե մեզ սիրողներին սիրենք: Երբ մեկը ձեզ հալածում է, օրհնե'ք նրան: Բարկությանը տեղ մի' տվեք ձեր սրտում, որովհետև կսկսեք ատել, իսկ ատելությունը նման է կրակի: Աստծո Խոսքն ասում է, որ հնարավոր չէ կրակը պահել սրտի մեջ և չայրվել: Ատելությունն առաջին հերթին ձեզ է տանջում, ոչ թե ուրիշներին: Աղոթե'ք ձեզ հալածողների համար, օրհնե'ք նրանց, և կազատվեք տանջանքից: Գրված է. «...Ուրախացողների հետ ուրախացե'ք, և լացողների հետ լացե'ք»: Շատ անգամ մարդիկ կրոնական երևալու համար ծայրահեղությունների մեջ են ընկնում: Նրանք չեն կարողանում ուրախանալ ուրախացողների հետ՝ մտածելով, թե դա աշխարհիկ մարդկանց է բնորոշ: Նրանք գնում են ուրախացողների մոտ և սկսում են տխուր բաներից խոսել: Սիրելինե'ր, տխրությունը հոգևոր լինելու չափանիշ չէ: Հոգևոր մարդը նա է, ով կարողանում է աղ և լույս լինել այս աշխարհում: Այնպես որ, ուրախացողների հետ ուրախացե'ք, իսկ լացողների հետ լացե'ք: Մի անգամ իմ ծանոթներից մեկի հարազատը մահացել էր, իսկ նա փորձում էր ուրախ լինել և բոլորին ասում էր. «Փառք Աստծուն, նա գնաց Աստծո մոտ»: Պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել: Ավետարանում գրված է, որ Ստեփանոսի համար մարդիկ սուգ պահեցին. նրանք լաց էին լինում: Եկեք կատարենք Աստծո Խոսքը: Սիրենք և օրհնենք մեզ հալածողներին, ուրախացողների հետ ուրախանանք, և լացողների հետ լացենք: Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Listen "Ամենօրյա խոսք, մայիսի 29"

More episodes of the podcast Artur Simonyan