Ամենօրյա խոսք, մայիսի 28

Ամենօրյա խոսք, մայիսի 28

Artur Simonyan

28/05/2022 5:02AM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մայիսի 28"

Որովհետև անօրենության խորհուրդը արդեն զորանում է. միայն թե մինչև որ մեջտեղից վեր առնվի այժմ խափանողը: Բ Թեսաղոնիկեցիների 2.7 Մենք ապրում ենք վերջին ժամանակներում, և Պողոս առաքյալի այս խոսքերը արդիական են մեզ համար: Խորհուրդ կտամ, որ Թեսաղոնիկեցիներին ուղղված թուղթն ամբողջությամբ կարդաք և տեսնեք, թե ինչ հզոր խոսքեր են գրված վերջին օրերի մասին: Պողոս առաքյալը գրում է, որ անօրենության խորհուրդն արդեն զորանում է: Իսկապես, երբևիցե այսքան անօրենություն չի եղել, որքան մեր ժամանակներում: Սակայն անօրենության խորհուրդը չի կարող լիարժեք դրսևորվել, մինչև մեջտեղից չվերցրվի խափանողը: Ո՞վ է խափանողը: Ի՞նչն է խանգարում անօրենությանը: Չէ՞ որ Տիրոջ եկեղեցին, Տիրոջ արյան զորությունը: Երբ եկեղեցին վերցվի աշխարհից, հակաքրիստոսը լիովին կարող է կատարել իր գործը: Աստծո ժողովուրդը հակառակվում է անօրենությանը: Այդ պատճառով էլ սատանան ատում է հավատացյալներին: Սակայն Աստծո Խոսքն ասում է. «Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ»: Սիրելինե'րս, անօրենության խորհուրդն իրականում զորանում է, բայց դուք զինվեք Աստծո Խոսքով, սրբությամբ և Սուրբ Հոգու խորհուրդներով: Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Listen "Ամենօրյա խոսք, մայիսի 28"

More episodes of the podcast Artur Simonyan