Ամենօրյա խոսք, մայիսի 17

Ամենօրյա խոսք, մայիսի 17

Artur Simonyan

17/05/2022 5:50PM

Episode Synopsis "Ամենօրյա խոսք, մայիսի 17"

Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է. միայն հիմարները կանարգեն իմաստությունը և խրատը: Առակաց 1.7 Աստծո Խոսքը մեզ հրաշալի հայտնություն է տալիս. իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, այսինքն` չարը ատելը: Աշխարհի բոլոր դժբախտությունների պատճառը մեղքերն ու հանցանքներն են: Մենք մեղք ենք գործում, որովհետև Աստծուց չենք վախենում և չարը չենք ատում: Եթե չարը ատենք, երբեք մեղք չենք գործի: Մարդիկ մեղք են գործում ոչ թե ստիպողաբար, այլ կամավոր: Քրիստոսն աշխարհ եկավ և չարը ատեց: Նա մեզ առաջնորդում է՝ քայլելու այդ նույն ճանապարհով: Մենք ենք որոշում՝ հետևել Նրան, թե ոչ: Մեղքից հետո գալիս է մահը, որովհետև մեղքի վարձքը մահն է, իսկ ֆիզիկական մահին հաջորդում է հավիտենական մահը: Այսօր մենք ապրում ենք հումանիզմով լցված աշխարհում, որտեղ նույնիսկ ամենասարսափելի մեղքը կարող է մեղք չհամարվել, այլ պարզապես կոչվել` սխալ: Մինչդեռ մենք պետք է գիտակցենք, որ օրերից մի օր կանգնելու ենք Տիրոջ առջև և պատասխան ենք տալու մեր բոլոր հայտնի և ծածուկ գործերի համար:  Միայն Քրիստոսի արյունը կարող է մաքրել մեղքից, իսկ մեղք չգործելու համար պետք է ատել չարը և լցվել իմաստությամբ: Հիմարները կանարգեն իմաստությունն ու խրատը: Ինչպես Պողոս առաքյալն էր աղոթում, որ Աստծո իմաստության և հայտնության հոգին լինի եկեղեցու վրա, այնպես էլ մենք պետք է աղոթենք, որ լցվենք իմաստության հոգով և մեղք չգործենք, ոչ թե գործելուց հետո զղջանք ու ապաշխարենք: Աստված օրհնի ձեզ: Ամե'ն:

Listen "Ամենօրյա խոսք, մայիսի 17"

More episodes of the podcast Artur Simonyan